▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարկտահարությունների դեմ պայքարում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան.«ՉԻ»

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել Է, թե երբ Արարատյան դաշտում սկսում են պայքարել կարկտաբեր ամպերի դեմ, նկատվում Է, որ «սև ամպերը շրջանցելով՝ թափվում են այլ տարածքների վրա, մասնավորապես Աշտարակի շրջանի, ապարանյան տարածքների վրա, նման մատների շարժ է զգացվում»։

«ՉԻ»-Փաստորեն կարկտահարությունների դեմ պայքարում նույնպես կոռուպցիոն ռիսկեր կան, իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը ակնհայտ կողմնապահություն է ցուցաբերում՝ Արարատյան դաշտի ամպերր քշում է դեպի Արագածոտնի մարզ։ Որովհետև Արարատի ու Արմավիրի մարգպետները հանրապետականներ են, իսկ Արագածոտնի մարզպետը՝ դաշնակցական։ Հիմա հասկացա՞ր, թե ինչու են արտակարգ իրավիճակներն առանձնացրել տարածքային կառավարումից։ Որովհետև տարածքային կառավարման նախարարը դաշնակցական է և հակառակը կաներ՝ Արագածոտնի կարկուտը կուղարկեր Արարատյան դաշտ։

 

Կարծում ենք՝ ժամանակն է, որ Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ փակեն միջպետական ճանապարհներ և պահանջեն, որ ԱԻՆ–ը կարկուտն ուղարկի այլ ուղղությամբ։ Ցանկալի է՝ Թուրքիա»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին