«Քրգործերից եք խոսում, ո՞ւր ա, ձեր շարքերում պետք ա նստած լիներ մեկը, ում բերածների վրա բազմաթիվ քրգործեր կան, տենց ձեռքներդ տնկել, խոսել ե՞ք: Չփորձե՛ք հաջորդ անգամ տենց ձեռքով խոսել, դուք մեր ձեռքերը դեռ չեք տեսել»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը՝ խոսքն ուղղելով «Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանին: «Մեզ էի՞ք ՕԵԿ ասում, ա՛յ անհայտ ծագման արարածներ: Էդ պիտակներից առաջ ձեր կենսագրությունները նայեք»,- հավելեց Խաչատրյանը:
«Մեզ եք ասում՝ ՕԵ՞Կ, դուք ո՞վ եք, ձեր կուսակցությունը նույնիսկ կենսագրություն չունի, մյուս անգամ չփորձե՛ք պիտակավորում տալ, թե չէ ձեր Կարգին Հայկոյին կբերեք, կնստացնեք էստեղ, հերթով պիտակներ ու իրա անցած քաղաքապետի տարիները կհիշացնենք, շորերն էլ կարա ինքը ընտրի՝ ինչ սեռի շոր ա հագնում»,- շարունակելով ելույթը՝ ասաց «Հանրեպտություն» խմբակցությունից Անի Խաչատրյանը՝ խոսքն ուղղելով «Ազգային առաջընթաց»-ին: |
Հիշեցնենք՝ Զարոկյանն ավելի վաղ դիմելով փոխքաղաքապետի թեկնածու Փամբուխչյանին՝ ասել էր. «Ձեր կենսագրության մեջ 2004-2017 բաց է, ի՞նչ եք արել էդ տարիներին: 2018-ին ասացիք՝ հեղափոխություն եք անելու, ուզում եմ հասկանալ՝ իշխանափոխությո՞ւն էր, թե՞ հեղափոխություն, որովհետև ստեղ ունենք մարդ, որ քրգործով է անցնում, ունենք մարդ, որ փոխքաղաքապետի թեկնածու ա, հայտարարագրի մեջ ոչ մի բան չի գրել, հետո կարդում ես կենսագրությունը, 2023-ին ՍՊԸ-ի տնօրեն է եղել, նախկինում պետական մարմիններում է աշխատել... Նոր ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն ե՞ք»:
Դիտեք նաև՝