Սիրված դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն, վաղը մասնակցելու է Ազգային ժողովի դիմաց նախատեսված բողոքի ակցիային:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիներն ընդվզում են 2013-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ստորագրված պայմանագրերի` ՀՀ ԱԺ կողմից վավերացման դեմ և 11:30-ին, բողոքի ցույց կազմակերպում
-Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից վերադառնայի, բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ:
Մեր պետության համար, մեր երեխաների համար, մեր ծնողների համար, մեր կանանց համար, ինչու չէ` մեր թասիբի համար:
P.S.
Գազի գինը թանկ է ` հերիք չէ, դեռ ինքնաթիռի տոմսի գինն էլ վրան պլուս եղավ:
Այնպես որ` ԱՅ ԷՍ ԴԵՄՔՈՎ ԵՄ ԳԱԼԻՍ !!!!!!!!!