«Կասեցում» նախաձեռնության ակտիվիստ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առեւանգման եւ անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվելու վերաբերյալ ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությանն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանը եւ շեշտել, որ դրանից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա:
topnews.am-ը գրում է, որ այս կապակցությամբ զրուցել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանի հետ, որը շեշտել է. «Ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլ երկրում տիրող անորոշության, անարդարության ձեւավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի, արտագաղթի միակ մեղավորը երկրի քաղաքական ղեկավարությունն է, իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ընդհանրապես, կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու: Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»:
Կարելի է հենց ժողովրդից հարցնել, թե ով եւ ինչի համար է պատասխանատու. ԲՀԿ-ի պատասխանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet