▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունում վխտում են բազմաթիվ բառադի ռուսական ագենտներ, որոնց ուշքն ու միտքը սեփական մաշկի փրկությունն է․ քաղաքագետ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՐ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է 1,8 ՄԻԼԻԱՐԴՈՎ
- Իշխանափոխությունը հեղափոխությամբ չի լինի։ Դա է վկայում հրապարակի ներկա վիճակը։ Գազպրոմը չի գալիս հրապարակ։
- Իշխանափոխությունը ընտրություններով չի լինի։ Դա են վկայում քաղաքական ուժերի զրոյական վարկանիշները։
- Արեւմուտքը իշխանափոխություն չի կարող անել։ Դա են վկայում մեր ներկա քաղաքական եւ աշխարհքաղաքական վիճակները։
- Իշխանափոխություն կարող է անել միայն Ռուսաստանը։
- Ռուսաստանին պետք է Հայաստանում ունենալ հնարավորինս թույլ իշխանության։ Դրա ամենալավ ձեւը հեղաշրջումն է։ Կառավարությունում վխտում են բազմաթիվ բառադի ռուսական ագենտներ, որոնց ուշքն ու միտքը սեփական մաշկի փրկությունն է։ Իսկ դրա ամենալավ տարբերակը սրան հանելն ու ժողովրդի «արդար դատաստանին» հանձնելն է։ Նրանք պարզապես սպասում են բարձր հրամանին։
- Ես թքած ունեմ, թե ռուսական այս ագենտին ռուսական ո՞ր ագենտն է փոխարինելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին