▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարությունը պատրաստ է օրենք խախտել` Աժ-ում վարկն օր առաջ վավերացնելու համար.«Ժողովուրդ»

 

«Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն այնքան ծանր է, որ գործադիրն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրված 205 միլիոն եվրո վարկի համաձայնագիրը փորձում է օր առաջ ՀՀ Աժ-ում վավերացնել՝ նույնիսկ օրենսդրությունը ոտնահարելու ճանապարհով: Նշենք, որ հունիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Գերմանիայի Կառավարությունը ՀՀ Կառավարությանը խոստացել էր վարկ տրամադրել: Ու եթե մոտ տասը օր հետո սկսվեր նշված գործընթացը, ապա օրենսդրությունը խախտելու անհրաժեշտություն չէր առաջանա: Բայց, ինչպես երևում է, ՀՀ Կառավարությունը նույնիսկ տասը օր սպասելու ժամանակ չունի:
 
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարկը հատկացվելու է կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, եւ Կառավարությունն այդ գումարները չի կարողանա իր հայեցողությամբ տնօրինել: ՀՀ Սահմանադրական դատարանն էլ ստիպված է եղել կոպտորեն խախտել «ՍԴ մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շաբաթ օրով ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել, իսկ հունիսի 22-ին ՍԴ նիստ նշանակել: Բացի այդ, որոշման մեջ նշված չէ, թե ստացվելիք վարկն ինչի վրա է ծախսվելու»,–գրում է թերթը։

«Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակն այնքան ծանր է, որ գործադիրն ընդամենը մեկ շաբաթ առաջ ստորագրված 205 միլիոն եվրո վարկի համաձայնագիրը փորձում է օր առաջ ՀՀ Աժ-ում վավերացնել՝ նույնիսկ օրենսդրությունը ոտնահարելու ճանապարհով: Նշենք, որ հունիսի 16-ին ստորագրված համաձայնագրով Գերմանիայի Կառավարությունը ՀՀ Կառավարությանը խոստացել էր վարկ տրամադրել: Ու եթե մոտ տասը օր հետո սկսվեր նշված գործընթացը, ապա օրենսդրությունը խախտելու անհրաժեշտություն չէր առաջանա: Բայց, ինչպես երևում է, ՀՀ Կառավարությունը նույնիսկ տասը օր սպասելու ժամանակ չունի: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ վարկը հատկացվելու է կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, եւ Կառավարությունն այդ գումարները չի կարողանա իր հայեցողությամբ տնօրինել: ՀՀ Սահմանադրական դատարանն էլ ստիպված է եղել կոպտորեն խախտել «ՍԴ մասին» ՀՀ օրենքի դրույթները: Շաբաթ օրով ՍԴ-ն աշխատակարգային նիստ է հրավիրել, իսկ հունիսի 22-ին ՍԴ նիստ նշանակել: Բացի այդ, որոշման մեջ նշված չէ, թե ստացվելիք վարկն ինչի վրա է ծախսվելու»,–գրում է թերթը։

 

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին