▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետ Ռուբինյանը դադարեցրել է անդամակցությունը ՀՀՇ-ին

Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ եւ, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են "սահմանադրական բարեփոխումների" խնդիրը:
Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:
ՀՀՇ ղեկավարների նման գործելավոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը եւ խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ եւ վերաբացեցինք այն:
Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիաթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելավոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին