Իհարկե, Ռուսաստանում կան թերի կողմեր, հետամնաց տրանսպորտային համակարգն ու ենթակառույցները, որակապես զիջող բուժսպասարկումն ու առողջապահական համակարգը, սակայն այս ամենը հատուկ են շատ երկրների, ներառյալ նաև ԱՄՆ-ին ու դրանք դժվար թե կարելի է համարել ճակատագրական պակասություններ կամ կործանում ազդարարող ազդակներ:
Եվ ուրեմն, հարց է առաջանում, ինչ է թաքնված նմանօրինակ անհավասարակշիռ կարծիքի ներքո, որը մեկ բառով կարելի է անվանել «Ռուսաստանի դատապարտվածության սինդրոմ» և որտեղ է այդ խրասածի մտածողության աղբյուրը, ինչու են Ռուսաստանի հանդեպ Արևմուտքում միշտ սխալ դիագնոզ արձանագրում:
Տպավորությունն այնպիսին է, որ դա հասկանալու համար նախ պետք է դիմենք բժիշկ Ֆրեյդի օգնությանը: Գուցե և տարօրինակ այն գաղափարը, թե «դրաման մոտենում է իր ավարտին», ինչը որ ժամանակավրեպ կերպով հրապարակվեց Atlantic պարբերականում, իրականում հանդիսանում է արևմտյան կոլեկտիվ անգիտակցականի արտադրանքը, լուռ ցանկությունը:
Ռեգրեսիան ըստ Ֆրեյդի, ի զորու է վերջնական արդյունքում հազիվ նկատելի կերպով ազդել մեր քաղաքական ցանկությունների վրա, և Արևմուտքի` 21-րդ դարի համար բնութագրական նյարդայնությունը Ռուսաստանի հանդեպ, կարող է աղերսվել այն բազմամյա վախի հետ, որ կար բռնապետական Ռուսաստանի հանդեպ, որպես պարզունակ մարդու մի շտեմարան, որպես ինչ որ վտանգավոր ու ավելի բարձր և աշխատանքով ստեղծված եվրոպական արժեքների համար բացարձակապես օտար մի իրողության:
19-րդ դարասկզբին ֆրանսիացի ազնվական մարքից Դը Քյուստենի` Ռուսաստանում սեփական ճանապարհոդությունների ոչ այնքան համբերատար նկարագրություններում, պարոն մարքիզը նկատում է, որ Ռուսաստանում «եվրոպական քաղաքակրթության կեղևը չափազանց բարակ է, որպեսզի հնարավոր լինի դրան հավատալ լիովին»:
Այդ ժամանակներից սկսած դեռ մարդկանց մռայլ հայացքը առ Ռուսաստանը, շարունակում է տիրապետող լինել մարդկանց մտքերում: