▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանչել է երեխուն, ձեռը գցել ուսովն ու խփել». գյուղացիները՝ սպանության մասին

Ինչպես հայտնել էինք, Սևանում փետրվարի 21-ին սպանվել է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արամ Խաչատրյանը:

«Արամ Խաչատրյանը շատ լավ ընտանիքի տղա էր, երկու եղբայր էին, մեծն ինքն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեր համայնքի մոտ զորամասում էր ծառայում: Հինգշաբթի օրն իջել է զորամասից, ուրբաթ օրը տանն է մնացել, շաբաթ օրն էլ գնացել Սևան ու դանակահարվել»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Վերին Ծաղկավանի համայնքապետը:

Բնակիչները պնդում են, որ երիտասարդը չէր կարող վատ բան արած լինել: «Հետը վարորդ է եղել, մեր լսած լուրերով, նա մեքենայի մեջ է եղել, չի էլ մտածել, որ կարող է մահվան ու կյանքի հարց լինել: Չէր կարող էդ երեխան ինչ-որ վատ քայլ, վատ բան աներ, ծնողներն էլ շատ խելոք, նորմալ ժողովուրդ են: Մեր իմանալով՝ զանգել են, կանչել, բայց պատճառը չգիտենք»,- նշում են Վերին Ծաղկավանցիները:

Մեկ այլ բնակիչ էլ հայտնել է. «Կանչել ա ղրաղ էդ երեխուն, ասել ա՝ առանձնանաք, ձեռը գցել ա ուսովը ու էդ պահին խփել...»:

Թե որն է եղել դանակահարության պատճառը, գյուղացիները չգիտեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին