Մեր քաղաքում շատ քիչ կարելի է հանդիպել խանութ սրահների, որտեղ կարող ես համատեղել հաճելին ու օգտակարը՝ օգտվելով գերժամանակակից հագուստներից: Be Style խանութ-սրահն իր հիմնադրման օրվանից ի վեր նպատակ ուներ հայկական շուկա ներմուծելու որակյալ և նորաոճ ապրանքներ, որոնք հանդիսանում են որակի, նորարարության թելադրող և չափանիշ այս շուկայում:
Be style խանութ-սրահում ներկայացված են կանացի առօրյա և տոնական հագուստ, պայուսակ և աքսեսուարներ: Խանութ սրահը Երևանում, իսկ ավելի կոնկրետ՝Ամիրյան 10/2 հասցեում, բացվել է 2017 թվականի սկզբին, բայց այս 1 ու կես տարվա ընթացքում հասցրել է ոչ միայն գրավել մեծաքանակ հաճախորդների, այլ նաև դառնալ հայկական շոու բիզնեսի շատ հայտնիների սիրելի ու վստահելի խանութը Երևանում:
Հագուստ, պայուսակ, աքսեսուարներ ներկայացնող խանութ-սրահն առանձնանում է իր նրբաճաշակ ինտերիերով.
«Ամեն դետալ այստեղ հաշվի է առնված, որպեսզի ցանկացած այցելու իրեն սպասված հաճախորդ զգա, նույնիսկ՝ հանդերձարանը»,- Asekose.am-ի հետ զրույցում նշում է սրահի հիմնադիր տնօրեն Արփինե Գասպարյանն, ով Հայաստան է եկել ստեղծելու տարբերվող ոճ:
«Be style-ը բոլորովին նոր մոտեցում է ազատ, ոճային և գեղեցիկ կյանքին, ուր իշխում են նրբաճաշակ որակը, գրավիչ համադրությունը և տարբերվող ոճը։ Մենք ստեղծել ենք այս խանութն այն կանանց և աղջիկների համար, ովքեր ցանկանում են իրենց ներքին վառ անհատակությունը արտացոլել արտաքինի միջոցով, լինել մշտապես երիտասարդ, փայլող, գայթակղիչ և կրքոտ։ Իրենց առանձնահատուկ ոճով տարբերվող մարդիկ միանգամից կգտնեն իրենց նախընտրելի նմուշներն այս խանութ-սրահում»:
Մեզ հետ զրույցում Արփինեն նշեց, որ խանութ սրահից կկարողանան գնումներ կատարել նաև տղամարդիկ.
«Սեփական ոճն ընդգծելու համար տղամարդիկ կարող են օգտվել մեր խանութ սրահից, քանի որ Be style-ն իսկական ջենտլմեններին հնարավորություն է տալիս հանդես գալու անհատական ոճով։ Կարծում եմ՝ խանութ սրահից գնումներ կատարելը առավել հարմար կլինի հատկապես այն զույգերի համար, ովքեր սիրում են շոփինգի գնալ միասին: Մեր խանութ սրահում և ժամանակ կխնայեք, և կկարողանաք համահունչ դարձնել Ձեր ոճը` կրելով այնպիսի հագուստ, որը հաստատ ձեզ կառանձնացնի ամբոխից»:
Այն հարցին, թե ինչ սկզբունքով է Արփինեն հիմնել Be style-ը, վերջինս մեծ ոգևորությամբ նշեց.
«Սկզբունքներից մեկն է՝ Հայաստան բերել այնպիսի հագուստ, կոշիկ և աքսեուարներ, որոնք կրելիս յուրաքանչյուր կին կամ աղջիկ ոչ միայն կլինի նորաձև ու ոճային, այլ է՛լ ավելի կանացի, նրբագեղ ու գրավիչ, իսկ տղամարդիկ՝ տարբերվող ու ցանկալի»:
Մեզ հետ զրույցում հիմնադիր-տնօրենը նշեց, որ վերոնշյալ առանձնահատկություններից բացի՝ խանութ-սրահը տարբերվում է նաև նրանով, որ կից ունի նաև գեղեցկության սրահ:
«Արտերկրում սա, կարծես թե, հաճախ հանդիպող երևույթ է, բայց Հայաստանում՝ոչ: Փորձը ցույց տվեց, որ այնուամենայնիվ կան մեթոդներ որոնք կյանքը կարող են ավելի հեշտ, թեթև և հարմարավետ դարձնել»:
Ներկայացված լուսանկարներում Be Style studio-ի հիմնադիր-տնօրեն Արփինե Գասպարյանն է, ում հետ դեռ առիթ կունենանք խոսելու խանութ- սրահի ստեղծման դժվարությունների, գաղափարի և այն ընդլայնելու մասին: