▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, մարտի 7-ին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վիրահայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին: Ցուցադրվել էին երկու տասնյակ կին-մասնակիցների ձեռքով պատրաստած ասեղնագործության, գորգագործության, գոբելենի նմուշներ, հարսանեկան տարոսիկներ, կանացի զարդեր և այլն:

Բացելով ցուցահանդես-վաճառքը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց 1996 թվականից Վրաստանում գործող կանանց միության գործունեությունը, որի համար թիրախային եղել և մնում է մայր հայրենիքից դուրս հայերենի պահպանությունը, ընտանիքում և հասարակության մեջ հայ կնոջ դերի բարձրացումը, հայկական ավանդական սովորությունների և ծեսերի նշանավորումը և սերունդներին փոխանցումը: Բանախոսը ներկաներին փոխանցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Միրզախանյանի՝ Մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները:

 Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող Իզաբելլա Օսիպովան, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարի տիկին Լուսինե Աֆյանը, բժշկուհի Լուարա Աբրամովան:

Բոլոր տղամարդկանց անունից գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը:

Ցուցահանդես-վաճառքն ուներ նաև բարեգործական նպատակ: Իրերի վաճառքից ստացված գումարը փոխանցվեց կարիքավոր տարեցներին օգնության հիմնադրամ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին