▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամավորները շիվարել են, 18-ամյա զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մեր թղթակիցը Արցախից փոխանցում 1ր, որ Երեւանից մեկնած կամավորական ջոկատների անդամները շիվարած են։ Սահմանը պահող զինվորները նրանց առաջնագիծ չեն թողնում, հայտարարում են, որ իրենք են պահելու սահմանը։

Տասնութ, տասնինը տարեկան զինվորները պնդում են, որ մնալու են տեղում, ոչ մի քայլ հետ չեն գնալու։ Հիշեցնենք, կամավորականները մինչ ԼՂՀ ուղեւորվելը հայտարարում Էին, որ գնում են, երիտասարդներին մի փոքր հետ ուղարկեն, իրենք գան առաջին գիծ։

Արդեն տեղեկացրել ենք, որ կամավորականների հոսքը Արցախ ապրիլի 2-ից չի դադարում, առաջնագիծ մեկնելու համար անդամագրվել են ոչ միայն տղամարդիկ այլ նաեւ կանայք։ Մեծ թվով անդամագրվողներ կան նաեւ Սփյուռքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին