▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամավորականներին դուր չի եկել վերադառնալու հրահանգը.«Հրապարակ»

«Արցախում գտնվող կամավորական ջոկատներն արդեն վերադառնում են դիրքերից։
Եվ չնայած նրանց մեջ դժգոհներ կան հետվերադարձի հետ կապված, սակայն հրամանը մնում է հրաման։ Մեր զրույցի պահին ազատամարտիկների մի մասն արդեն ճանապարհին էր, մի մասն էլ զայրույթից չցանկացավ խոսել այդ թեմայով։ Չէ որ նրանցից շատերը կարծում էին, որ ռևանշի կգնան և հետ կբերեն թշնամու գրաված տարածքները։ «Ոչ, ճիշտ չեմ համարում այդ որոշումը, որովհետև թշնամուն հավատալ չի կարելի, բանակցություններին էլ հավատալ չի կարելի։ էլի բանակցություններ կային, բա ինչո՞ւ հարձակվեցին»,– նշում է «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար Կորյուն Ղումաշյանն ու իր խոսքերը պատկերավոր բացատրելու համար օրինակ բերում շակալներին, որոնք մութն ընկնելուն պես հարձակվում են. «Իրենք այդ են, իրենց ո՞նց կարելի է վստահել, վստահել էինք, որ մեր երեխեքի արյունը թափվեց այնտեղ։ Ոչ մեկն էլ չի ուզում վեր դառնալ, որովհետև այդ երեխաների հետ այնպես միս ու արյուն են դարձել, որ ոչ մեկն էլ չի ուզում վերադառնալ այնտեղից»։ Տեղեկացնեք՝ որ ապրիլյան 4-օրյա թեժ մարտերի ժամանակ Արցախ Էին մեկնել մոտ 4 հազար 400 կամավորականն: Առաջին հերթափոխին մեկնել Է 1700 կամավոր, որոնք ստացել են զենք համազգեստ։ Այժմ տեղի Է ունեն զենքի հանձնում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին