ԲՀԿ առաջնորդը Վարդենիսի դեպքից հետո որոշում է օգնել ուժգին քամուց տուժած գյուղաբնակներին և շատ արագ իրականացնում է իր այդ որոշումը: Նման նախաձեռնությունը առաջին անգամը չէ և անշուշտ ինքնին միայն գովասանքի և շնորհակալության է արժանի: «Ժողովուրդ» թերթը անդրադարձել է այդ իրադարձությանը և լուսաբանելով՝ նշել, որ Ծառուկյանը ուղարկել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբին, որոնք քաղաքացիներին հայտնել են, թե օգնություն կցուցաբերեն միայն այն դեպքում, եթե մարդիկ տեսախցիկի առջև հայտարարեն, որ կառավարությունից այդպես էլ օգնություն չստացան և իրենց օգնություն է ցուցաբերում միայն ու միայն ԲՀԿ առաջնորդը:
Եվ այստեղ, բնականաբար ակնհայտ հակաիշխանական այս թերթի վրա, ինչպես միշտ նման դեպքերում, հարձակվում են բարգավաճած հեծելազորը և նրա ծանր գվարդիան, իրենց յուրահատուկ բռի ու իրականությունից հեռու ոճով և անհիմն եզրակացություններով…Մեղադրելով իշխանություններին, այդ ամենի տակ տեսնելով իշխանական քարոզչամեքենայի ձեռագիրը:
Նման մտագարության նոպաների ժամանակ, «թագավորական» բարգավաճած, գավառական մակարդակի լրատվամիջոցները և իրենց կիսագրագետ լրագրողները պետք է որ կարդացած լինեին «Ժողովուրդ» թերթի հակաիշխանական առաջնորդողներն ու հոդվածները և նաև այն բազում ներբողները, որոնք հաճախակի ուղղվել են ԲՀԿ-ին, նրա առաջնորդին, նրա բարեգործական բուռն գործունեությանը…
Դե ինչ, նստեք և խորը մտածեք ձեր հարազատ ոճով, «ռազբորկա» արեք՝ ճշտով, մնացած ձեր ախպերական ոճով…Կամ «Ժողովուրդ» թերթն ընդունում է, որ ինքը իշխանական քարոզչամեքենա է, կամ ԲՀԿ-ն ընդունում է, որ ֆոբիա ունի իշխանական քարոզչամեքենա, իշխանական ձեռագիր տեսնելու ամեն ինչում: Հասկացաք չէ ռազբորկայի թեման տղերք?...
Քյասար երկուսից մեկը պետք է «վիզ վերցնի» , այլընտրանք չկա, չնայած դուք այլընտրանքային եք…
Հա, չմոռանամ ասել, որ ձեր ղեկավարներին բացատրեք, որ ֆոբիան քֆուր չի, հանկարծ չնեղանան…
Կամ «Ժողովուրդ»-ը ընդունում է, որ ինքը իշխանական քարոզչամեքենա է, կամ ԲՀԿ-ն ընդունում է, որ ամեն ինչում իշխանական ձեռագիր տեսնելու ֆոբիա ունի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet