▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամ ես հոգեբուժարանում կհայտնվեմ, կամ էլ սկանդալային բաժանում կլինի. Լիլիթ Բաբասյան

Ներկայացնում ենք սննդաբան Լիլիթ Բաբասյանի նոր հարցազրույցից հատված:

 


-Բազմիցս նշել եք, որ Ձեր եւ Ալեքսանդրի միջեւ տարաձայնություններ են եղել երեխայի խնամքի հարցում. հաղթահարե՞լ եք դրանք:

-Երեխայի հետ կապված ցանկացած բան ամենաշատն է խոցում ինձ: Տոներին ես ու Սաշը մեր ընկերների հետ Շվեդիայում էինք, ու նա ինձ խոստում տվեց, որին հավատում եմ: Եթե այն չկատարվի, ես կկորցնեմ հավատս իր հանդեպ, իսկ երբ ես չեմ հավատում մեկին, նա ինձ համար դադարում է գոյություն ունենալ: Նա խոստացավ, որ մեր ընտանիքում այլեւս չեն լինի երեխայի խնամքին առնչվող խնդիրներ: Ես ինքնաքննադատ մարդ եմ, եւ երբ իմ երեխայի համար պատրաստված ապուրը ստուգում են՝ պարզելու այն թարմ է, թե ոչ, ու նմանատիպ շատ ստուգումներ են անում ամեն օր, դա ինձ ոչնչացնում է: Այսօր զգում եմ, որ Սաշն աշխատում է, որ նմանատիպ խնդիրներ չլինեն:

-Չե՞ք պլանավորում եւս մեկ անգամ մայրանալ:

-Իրավունք չունեմ ռիսկի դիմել, քանի որ համոզված չեմ, որ երբ մեր երկրորդ բալիկը ծնվի, ամեն ինչ այլ կերպ կլինի: Ի վերջո, ոչ մի զույգ ապահովագրված չէ բաժանությունից: Իսկ եթե ծնվի մեր երկրորդ բալիկը, եւ ամեն ինչ ավելի վատ լինի, ի՞նչ պետք է անեմ ես այդ պարագայում. երկու տարբերակ կլինի՝ կամ ես հոգեբուժարանում կհայտնվեմ, կամ էլ սկանդալային բաժանում կլինի: Գիտեմ, որ Սաշի համար էլ է դժվար, որովհետեւ հայ շատ տղամարդիկ գուցե ինձ հետ չկարողանային ապրել: Իմ խոսելաձեւն է ուրիշ, հագնվելուս ոճը գուցե շատ ավելի ազատ է, ինձ հետ աշխատում են շատ տղամարդիկ, երիտասարդ տղաներ. ես գիտեմ, որ շատ հարցերում էլ նա է ինձ զիջում:

Ես կարող եմ հարմարվել շատ բաների, բայց ոչ նրան, որ երեխայիս հետ իմ տանն ինձ դայակ զգամ: Նույնիսկ մեր դայակին ես վերաբերվում եմ որպես տան անդամի եւ երբեք թույլ չեմ տա ինձ ստուգել նրան:

Մեր վերջին խոսակցությունից առաջ մոտ կես տարի մենք չենք շփվել, չենք խոսել, բայց հիմա ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի, քանի որ սիրում եմ ամուսնուն, նա էլ՝ ինձ:

Ամբողջական նյութը՝ Bravo.am-ում

Կարդացեք նաև` Լիլիթ Բաբասյանը` ամուսնու նախկին դավաճանությունների, երկրից հեռանալու և մանկության դաժան հիշողության մասին

Մինչև ընդհանուր հայտարարի չգանք, 2-րդ երեխայի մասին խոսք լինել չի կարող. Լիլիթ Բաբասյանը՝ իր և ամուսնու խնդիրների մասին և ոչ միայն

Ալեքսանդր Բաբասյանն առաջին անգամ` կյանքի դժվարությունների, կնոջ հետ վեճերի, Լիլիթի`ամուսնալուծվելու վախի մասին և ոչ միայն

1000 դրամով այցեքարտեր եմ բաժանել, DJ եմ եղել, որտե՞ղ չեմ աշխատել. Ալեքսանդր Բաբասյանն անկեղծանում է

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին