ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատն այսօր քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցմանն ուղղված AJR 32 բանաձևը:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով դիմել է Կալիֆորնիայի հայությանը` հորդորելով հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կապվել իրենց ներկայացնող սենատորների հետ և խնդրել կողմ քվեարկել բանաձևի ընդունմանը:
2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆոռնիայի օրենսդիր ժողովը ձայների մեծամասնությամբ (72-1) ընդունել էրԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Այսպիսով՝ Կալիֆոռնիայի օրենսդիր իշխանությունը պատմական քայլ էր կատարել:
Բանաձևն այժմ տեղափոխվել է Կալիֆոռնիայի սենատի քննարկմանը, և այսօր՝ օգոստոսի 27-ին, նախատեսվում է այն դնել քվեարկության:
Բանաձևը քաջալերում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն: