«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կալանավորման պատճառները շարունակում են գաղտնիության քողով պատված մնալ, անհայտ է նաեւ, թե ինչ կապ ունեն կալանավորվածները Սէֆիլյանի հետ, եւ մեքենայում եղած զենքերը` կալանավորվածների հետ: Ակնհայտ է մեկ բան, նույն գործով ձերբակալվածները հանրությանը հայտնի անձինք չեն: Ժիրայր Սէֆիլյանի՝ հանրությանը հայտնի ընկերներից չեն:
Այդ գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի ընկերը` Սերգեյ Դարբինյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ներսեսին աջադրված մեղադրանքն անհիմն է: «Ներսեսին Սէֆիլյանի համար չէ, որ բռնել են, այլ նա շատ էր ակտիվ ֆեյսբուքում:
Կառավարությանը քննադատում էր, ակցիաներին ակտիվ մասնակցում էր: Ես չեմ, հավատում, որ նա զենքի վաճառքի հետ որեւէ կապ կարար ունենար: Սա վրեժ էր, ու ոչ թե զենքի առք ու վաճառք: Նա ռեմոնտչիկ տղա է, ի՞նչ զենք: Որ փող ունենար, ես դրսից 50 ռուբլի չէի ուղարկի, որ զանգի»,- ասաց կալանավորվածի ընկերը:
Այսպիսով՝ եթե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով նախկինում դատապարտված «կաֆելչիկներ» ազատազրկվեցին, այս անգամ գործ ունենք «ռեմոնտչիկների» հետ: Քննչական մարմինների երեւակայությունը ավելին «չի ձգում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում