▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կա ընդամենը 2 շաբաթ փոքրիկի կյանքը փրկելու համար

«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Հրազդան քաղաքի Կենտրոն փողոցի 82 շենքի 27 բնակարանի բնակիչներ` ամուսիններ Դիաննա Սիմոնյանի և Արմեն Ոսկանյան 1-ամյա երեխայի՝ Արտյոմ Ոսկանյանի առողջությունը օրերս կտրուկ վատացել է: Հոկտեմբերի 20-ին նկատվել է թուլություն և ճնշման բարձրացում: Հոկտեմբերի 23-ին ընտանիքը դիմել է Նաիրի բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է երեխայի գլխուղեղի МРТ:

Հոկտեմբերի 24-ին Նաիրի բժշկական կենտրոնից տրվել են կատարված МРТ-ի պատասխանները, ըստ որի 1-ամյա Արտյոմի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի 3-րդ փորոքի ուռուցք 5,4 X 6,2 X 5,3 սմ. չափսի: Բժիշկները Հայաստանում նման վիրահատություն կատարելու հնարավորություն չունեն: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Նախնական գումարը կկազմի 40 000 եվրո, սակայն ընտանիքը կարողունակ չէ այն վճարել: Ամուսինները ունեն 2 շաբաթ ժամանակ որպեսզի գտնեն վիրահատության անհրաժեշտ գումարը, հակառակ դեպքում 2 շաբաթից նրանք կկորցնեն 1-ամյա երեխային: Արտյոմ Ոսկանյանի ծնողները կանգնել են ֆինանսական դժվարությունների առաջ և խնդրում են բոլոր բարեգութ մարդկանց երեխային շտապ վիրահատության համար հնարավորին չափ դրամական աջակցություն ցուցաբերել: Բացվել է հաշվեհամար ՎՏԲ – Հայաստան բանկի Հրազդան մ/ճ-ում:

AMD – 16025080099400

USD – 16025080099401

EUR – 16025080099402

RUR – 16025080099403 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին