▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջրամբար նետվելուց առաջ 23-ամյա կինը ասել է.«երեխաներիս լավ կնայեք»

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ մի աղջիկ քաղաքի զինվորական կոմիսարիատի մոտով հոսող ջրանցքն է նետվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկաններն ու փրկարարները «ԱՐԳԵԼ ՀԵԿ»-ի կարգավորման ջրամբարում փնտրում են աղջկան: Այնտեղ է նաև այդ աղջկա ամուսինը, ով ոստիկաններին և փրկարարներին հայտնել է՝ «կնոջս նկատողություն եմ արել, որ հեռախոսով շատ է խոսում և ձեռքից վերցրել եմ հեռախոսը», որից հետո կինը զանգահարել է մորաքրոջ աղջկան ու հայտնել, որ «երեխաներիս լավ կնայես. ես իմ կյանքին վերջ եմ տալիս»: Ջրամբարում հայտնաբերվել են նաև այդ աղջկա հողաթափերը, ու արդեն ժամանում են ջրասուզակները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ աղջիկը Չարենցավան քաղաքի բնակչուհի, 23-ամյա Գ.Հ-ն է: Ջրամբարի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ այդ կինը ամուսնացել էր 6 տարի առաջ, ծնունդով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր, և ուներ 2 անչափահաս աղջիկներ՝ 5 և 3 տարեկան:

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին