ԱԺ-ում քննարկվում է ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին հարցրեց.
«2014 թվականի հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնտեղ հարցրել են, թե ինչո՞ւ չհարցրեց հայության կարծիքը՝ ՄՄ-ին անդամագրվելու որոշումից առաջ նա պատասխանել է, թե չէր կարող մի գիշերում բոլորի կարծիքը հարցնել: Մեզ և հանրությանը չէի՞ք պարզաբանի՝ այս ի՞նչ գիշերվա մասին է խոսքը: Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում: Երկրորդ, դուք մտածե՞լ եք այն իրավիճակի մասին, որ օրինակ Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ»:
Ինչ վերաբերում է թանկացող ապրանքներին, որոնց ցանկն այդպես էլ չասվեց, Փաշինյանն առաջարկեց չշտապել ու ասել:
«Ես չգիտեմ, թե ինչ գիշերվա մասին եք խոսում, բայց հստակ է, այդ պրոցեսը տևել է տարիներ, բանակցությունները վաղուց են սկսվել»,-պատասխանեց Սուրեն Կարայանը:
Անդրադառնալով ապրանքներին՝ ասաց.
«Այն 750 ապրանքատեսակները, որոնք որ վերցրել ենք որպես բացառություն, դրանք շատ զգայուն ապրանքատեսակներն են, որոնք ՀՀ են ներկրվում 3-րդ երկրից, ունեն առաջնային ազդեցություն՝ բնակչության վրա:
Երկրոդ խմբում այն ապրանքատեսակներն են, որոնք հումք են հանդիսանում մեր արտադրողների համար և այդ հումքը ներկրվում է 3-րդ երկրց, որը չկա ԵՏՄ տարածքում:Երրորդ խմբում դեղամիջոցներն են»:
Նրա խոսքով՝ այն ապրանքները, որոնց դրույքաչափերը կբարձրանան, ԵՏՄ-ում և ՀՀ-ում կա դրանց արտադրությունը.օծանելիք, կահույք և այլն:
«Դեռ պարզ չէ՝ մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը կհանգեցնի գների աճին, թե՞ ոչ»,-նշեց ֆինանսների նախարարի տեղակալը:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով
«2 կոնկրետ ապրանքի անուն ասացիք: Ստացվեց, որ մեր կանայք, ժողովուրդը «Тройной» одеколон է օգտագործելու և վարունգի դուխի՞ կամ էլ ղազախական կահույք ենք օգտագործելու՞»:
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ՝ ԵՏՄ մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանին հարցրեց.
«2014 թվականի հունվարի 31-ին Պրահայում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնտեղ հարցրել են, թե ինչո՞ւ չհարցրեց հայության կարծիքը՝ ՄՄ-ին անդամագրվելու որոշումից առաջ նա պատասխանել է, թե չէր կարող մի գիշերում բոլորի կարծիքը հարցնել: Մեզ և հանրությանը չէի՞ք պարզաբանի՝ այս ի՞նչ գիշերվա մասին է խոսքը: Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել այդ գիշերվա ընթացքում»:
Ինչ վերաբերում է թանկացող ապրանքներին, որոնց ցանկն այդպես էլ չասվեց, Փաշինյանն առաջարկեց չշտապել ու ասել:
«Ես չգիտեմ, թե ինչ գիշերվա մասին եք խոսում, բայց հստակ է, այդ պրոցեսը տևել է տարիներ, բանակցությունները վաղուց են սկսվել»,-պատասխանեց Սուրեն Կարայանը:
Անդրադառնալով ապրանքներին՝ ասաց.
«Այն 750 ապրանքատեսակները, որոնք որ վերցրել ենք որպես բացառություն, դրանք շատ զգայուն ապրանքատեսակներն են, որոնք ՀՀ են ներկրվում 3-րդ երկրից, ունեն առաջնային ազդեցություն՝ բնակչության վրա:
Երկրորդ խմբում այն ապրանքատեսակներն են, որոնք հումք են հանդիսանում մեր արտադրողների համար և այդ հումքը ներկրվում է 3-րդ երկրից, որը չկա ԵՏՄ տարածքում: Երրորդ խմբում դեղամիջոցներն են»:
Նրա խոսքով՝ այն ապրանքները, որոնց դրույքաչափերը կբարձրանան, ԵՏՄ-ում և ՀՀ-ում կա դրանց արտադրությունը.օծանելիք, կահույք և այլն:
«Դեռ պարզ չէ՝ մաքսատուրքի դրույքաչափի բարձրացումը կհանգեցնի գների աճին, թե՝ ոչ»,-նշեց ֆինանսների նախարարի տեղակալը:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ ասելով.
«2 կոնկրետ ապրանքի անուն ասացիք: Ստացվեց, որ մեր կանայք, ժողովուրդը «Тройной» одеколон է սկսելու օգտագործելու և վարունգի դուխի՞ կամ էլ ղազախական կահույք ենք օգտագործելու՞»: