Օրեր առաջ ամերիկացի հայտնի հումորիստ Քոնան Օ'Բրայենը իր հաղորդման եթերում Հայաստանին նվիրաբերեց իր հսկայական bobblehead-ը (մեր մոտավոր թարգմանությունը` ճոճագլխիկ): Քանի որ որևե պաշտոնական արձագանք Հայաստանից չեղավ, առաջին ռազմահայրենասիրականը հայտնում է, որ մենք պատրաստ ենք ընդունել պարոն Օ'Բրայենի նվիրատվությունը, ինչպես նաև հյուրընկալել նրան Երևանում. մանրամասներն` այստեղ: Վստահեցնում ենք, որ հակառակ մեր գլենդելահայ հայրենակցի պնդման, Հայաստանում շատ ապահով է: Մենք հորդորում ենք պարոն Օ'Բրայենին անձամբ իր հետ բերել ճոճագլխիկը (հասկանում ենք, գուցե լավագույն թարգմանությունը չի) և գոնե մի քանի օր անցկացնել մեր երկրում: Առաջարկվող փաթեթի մեջ նաև մտնում է այց Գառնի և Գեղարդ և երկու բաժին խաշ:
ArmComedy
Մանրամասները` տեսանյութում.