▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՃՈ-ն որոշել է բարձրացնել ճանապարհային կանոնների խախտման տուգանքների չափը.«ՉԻ»

«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը որոշել է բարձրացնել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքների չափը։ Այս օրերին ճանապարհային ոստիկանությունում քննարկվամ է րարձրացնել խմած վարորդների տուգանքի չափը։ Կախված խմածության չափից՝ վարորդները գործող «սակագների» համաձայն՝ տուգանվում են 100 կամ 150 հազար ՀՀ դրամ։ Որոշվել է, որ այդ տուգանքը հասցվի 200-250 հազար ՀՀ դրամի։

Կբարձրանա նաեւ պետհամարանիշներն ինքնագլուխ փոխող վարորդների տուգանքների չափը եւս։ Այն վարորդները, որոնք ինքնակամ համար կփոխեն, հնարավոր է տուգանվեն 500 հազար դրամի չափով։

Ի դեպ՝ պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները։ Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին