Ինչպես արդեն տեղեկացրել ենք` օրեր առաջ Ժիրինովսկուն զայրացրել էր Ռուսաստանի` Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու հարցը, որը հնչել էր հղի լրագրողի կողմից:
Դիմելով հղի լրագրողին` Ժիրոնովսկին ասել էր. «Դուրս կորչիր այստեղից, թող հղի աշխատանքի չներկայանար, մեզ առողջ մարդիկ են պետք: Եվ պետք չէ խառնվել այս հարցին, մենք չունենք լեսբուհիների միջամտության կարիքը»:
Այս սկանդալային պատմությունից հետո էլ հայտնի էր դարձել, որ հղի լրագրողուհու ինքնազգացողությունը այս միջադեպից հետո վատացել էր և երեկոյան նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Երեկ արդեն Ժիրինովսկին հեռուստաեթերում ներողություն է խնդրել հղի լրագրողուհուց: