▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժիրայր Սեֆիլյանի արձագանքը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին

Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներ դիմում են ինձ` ակնկալելով իմ արձագանքը ս/թ մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի առթիվ: Իմ ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել. 

Նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: Ուստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին:

Ժիրայր Սեֆիլյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին