«Մեզ բավարարել է ղարաբաղյան հակամարտության քննարկման նպատակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած հանդիպումը»: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ամփոփելով նախագահների Սոչիում կայացած հանդիպումը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ջեյմս Ուորլիքը հատուկ գոհունակություն է արտահայտել, որ նախագահները հաստատել են երկխոսության շարունակման եւ հակամարտության խաղաղ կարգավորման իրենց ապրտավորությունները: «Մենք հույս ունենք, որ շփման գծում իրավիճակը կկայունանա եւ կողմերը, դրսեւորելով քաղաքական կամք, կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հակամարտության լուծման ուղիների որոնման գործում»: