▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանի բոզբաշը

 

Ա՛յ, քեզ բա՜ն...Ուրեմն՝ ես այնքա՜ն երկար ժամանակ չեմ նայել հայկական հեռուստաալիքները, որ չգիտեի էլ, թե ինչ է ցույց տալիս, օրինակ, Հ1-ը, որ անունը փոխել է ու կարծես կոչվում է Առաջին ալիք...
Մի քիչ նայեցի այս ալիքը ու հայտնաբերեցի, որ այստեղ որոշել են իրար խառնել սովետական շրջանում ցուցադրվող ինչ-որ բաներ ու ռուսական ОРТ-ն: Վերջինիս ո՜նց են կապկում, էլ դու սուս: Բայց ահավոր տխուր նմանակում է, քանի որ ներուժ չկա, գիտելիքներ՝ նույնպես, իսկ նման դեպքերում պատճենումը ահավոր գավառական է ստացվում՝ թեկուզ հեռուստասրահը ձեւավորված լինի ,,եվրոռեմոնտային,, ոճով:
Անկեղծ ասած, զարմացա, երբ տեսա ինչ-որ հաղորդում, որ կարծես կոչվում է՝ ,,Մեր մեջ ասած,, /լավ չեմ հիշում/:
Սա լրիվ ОРТ-ի ,,Աղջիկներ,, հաղորդման տեղայնացված տարբերակն է /դե, ջաղինյանական հզոր մտքի արգասիքը ռուսական շոուներից այն կողմ չի կարող անցնել/: Բայց՝ իհարկե սարսափելի բարդույթավորված մատուցմամբ:
Է՛լ ավելի զարմացա, երբ տեսա, որ մի 4 կին ահագին ժամանակ կեղծ ժպտում են, ստից շատախոսում, ինչպես պարոնյանական հերոսի՝ Մանուկ աղան, որ անողնաշար շատախոսում է՝ Աբիսողոմ աղային դուր գալու համար...Դրանցից մեկը կարծես Հրանտ Թոխատյանի չգիտեմ որերորդ կինն է, իսկ մյուսները...Հա՛, մեկին էլ հիշեցի...
Ուրեմն՝ դրանցից մեկն էլ Կարինե Խոդիկյանն է, որ ժամանակին մշակույթի փոխնախարար էր եւ 2008-ին հանկարծ դարձավ թունդ լեւոնական ու ,,Մարտի 1,,-ից հետո՝ իր ասելով հրաժարական տվեց, քանի որ իրեն ցնցել էր ,,մարտի 1,,-ը ու դրանից հետո ինքը՝ որպես շա՜տ բարոյական պաշտոնյա չէր կարող հրաժարական չտալ: Ո՞նց թե 10 մարդու արյան գնով ՍՍ-ն նստել է գահին ու ինքն ի՞նչպես կարող է շարունակել պաշտոնավարել եւ ընդհանրապես նույն թիմում լինել: Ահա այսպես էր պատճառաբանում իր հրաժարականը Կարինե Խոդիկյանը:
Էս թունդ ընդդիմադիր ու շատ սկզբունքային տիկինը, որ ատելով ատում էր Սերժ Սարգսյանին, փաստորեն, հիմա Սերժ Սարգսյանի կանալում երջանիկ դեմքով շատախոսում է:
Մտածեցի՝ էս ինչքան սկզբունքային ,,ընդդիմադիրներ,, կան ՍՍ-ջաղինյանական կանալում, որ կամովին ստանձնել են ծաղրածուի դերը ու ապուշացնում են հանրությանը...

Ա՛յ, քեզ բա՜ն...Ուրեմն՝ ես այնքա՜ն երկար ժամանակ չեմ նայել հայկական հեռուստաալիքները, որ չգիտեի էլ, թե ինչ է ցույց տալիս, օրինակ, Հ1-ը, որ անունը փոխել է ու կարծես կոչվում է Առաջին ալիք...

Մի քիչ նայեցի այս ալիքը ու հայտնաբերեցի, որ այստեղ որոշել են իրար խառնել սովետական շրջանում ցուցադրվող ինչ-որ բաներ ու ռուսական ОРТ-ն:

Վերջինիս ո՜նց են կապկում, էլ դու սուս:

Բայց ահավոր տխուր նմանակում է, քանի որ ներուժ չկա, գիտելիքներ՝ նույնպես, իսկ նման դեպքերում պատճենումը ահավոր գավառական է ստացվում՝ թեկուզ հեռուստասրահը ձեւավորված լինի «եվրոռեմոնտային» ոճով:Անկեղծ ասած, զարմացա, երբ տեսա ինչ-որ հաղորդում, որ կարծես կոչվում է՝ «Մեր մեջ ասած» /լավ չեմ հիշում/:

Սա լրիվ ОРТ-ի «Աղջիկներ» հաղորդման տեղայնացված տարբերակն է /դե, ջաղինյանական հզոր մտքի արգասիքը ռուսական շոուներից այն կողմ չի կարող անցնել/:

Բայց՝ իհարկե սարսափելի բարդույթավորված մատուցմամբ:Է՛լ ավելի զարմացա, երբ տեսա, որ մի 4 կին ահագին ժամանակ կեղծ ժպտում են, ստից շատախոսում, ինչպես պարոնյանական հերոսի՝ Մանուկ աղան, որ անողնաշար շատախոսում է՝ Աբիսողոմ աղային դուր գալու համար...

Դրանցից մեկը կարծես Հրանտ Թոխատյանի չգիտեմ որերորդ կինն է, իսկ մյուսները...Հա՛, մեկին էլ հիշեցի...Ուրեմն՝ դրանցից մեկն էլ Կարինե Խոդիկյանն է, որ ժամանակին մշակույթի փոխնախարար էր եւ 2008-ին հանկարծ դարձավ թունդ լեւոնական ու «Մարտի 1»-ից հետո՝ իր ասելով հրաժարական տվեց, քանի որ իրեն ցնցել էր «մարտի 1»-ը ու դրանից հետո ինքը՝ որպես շա՜տ բարոյական պաշտոնյա չէր կարող հրաժարական չտալ:

Ո՞նց թե 10 մարդու արյան գնով ՍՍ-ն նստել է գահին ու ինքն ի՞նչպես կարող է շարունակել պաշտոնավարել եւ ընդհանրապես նույն թիմում լինել:

Ահա այսպես էր պատճառաբանում իր հրաժարականը Կարինե Խոդիկյանը:

Էս թունդ ընդդիմադիր ու շատ սկզբունքային տիկինը, որ ատելով ատում էր Սերժ Սարգսյանին, փաստորեն, հիմա Սերժ Սարգսյանի կանալում երջանիկ դեմքով շատախոսում է:

Մտածեցի՝ էս ինչքան սկզբունքային «ընդդիմադիրներ» կան ՍՍ-ջաղինյանական կանալում, որ կամովին ստանձնել են ծաղրածուի դերը ու ապուշացնում են հանրությանը...

 

Հեղինակ` Կիմա Եղիազարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին