▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքի վերականգնողական կենտրոնի սաների աշխատանքները՝ ցուցահանդես-վաճառքում



Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող վերականգնողական կենտրոնը կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին Սուրբ Հարության թեմայով ցուցանմուշներ:

Ցուցահանդես-վաճառքը մեկնարկեց մարտի 27-ին, սակայն այն բաց է այցելուների համար մինչև Ս. Զատիկ: Այցելուները կարող են  գտնել թաղիքից պատրաստված  տարբեր առարկաներ՝ գունավոր ձվեր, էջանիշեր, մոմակալներ, ծաղիկներ, կավից պատրաստված  ամաններ և այլն:

Այն ինչ ներկայացված էր ցուցահանդես-վաճառքին պատրաստել էին վերականգնողական կենտրոնի սաներն իրենց իսկ ձեռքերով: Սա երեխաների թվով երրորդ ցուցահանդես-վաճառքն էր:

Վերականգնողական կենտրոնի դասվար Ռուզաննա Երեմյանի խոսքերով նմանատիպ միջոցառումները ոգևորում են երեխաներին. «Սա խրախուսանք է: Երեխաները պետք է զգան, որ իրենք ևս մեր հասարակության մաս են կազմում: Ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ երեխաների աշխատանքները, որպեսզի երեխաները ոգևորվեն: Զգան, որ իրենք ևս կարող են փող վաստակել սեփական ձեռքերով»:

Ցուցահանդես-վաճառքներից գոյացած գումարը գնում է երեխաների համար ստեղծված հատուկ ֆոնդ:

Վերականգնողական կենտրոն հաճախում են շաբաթական երկու անգամ, 7 –ից 18 տարեկան 10 երեխա: Արդեն երկու տարի է գործում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից վերականգնողական կենտրոնը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին