«Իրավունք» թերթը գրում է. «Ախալքալակի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը հինգ հոգանոց հայ ընտանիքին դաժանաբար սպանած տղամարդը, նախնական վարկածով, տուն է մտել գողության նպատակով, քանի որ բավականին պարտքեր է ունեցել։ Այս մասին մեզ հետ զրույցում, անդրադառնալով դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի եւ նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի կատարած հանցանքին, ասաց Վրաստանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը՝ նկատելով.
«Սկզբում շրջանառվում էր նաեւ բռնաբարության վարկածը, սակայն այն, կարծես թե, բացառվել է։ Այժմ գողության վարկածն է քննվում։ Ախր ոճրագործը վատ հարաբերությունների մեջ էլ չի եղել այդ ընտանիքի հետ։ Թե ինչն է խելքին բրդել նման ոճրագործություն կատարել, փորձում է հասկանալ ողջ գյուղը։ Ասում են, որ նա գողության պահին պարզապես խուճապի է մատնվել, երբ տանտիրուհին ճանաչել է նրա ձայնը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում