▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժառանգությունը չի պատրաստվում լքել Եռյակը

Այսօր մի լավ ծիծաղել եմ ոմանց վրա: Բոլորն էլ գիտեն, որ այս օրերին իշխանական ամբողջ քարոզչամեքենան` կայքեր, թերթեր, «վերլուծաբաններ», փողով ստատուսագիրներ և այլն, հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո ջանք ու եռանդ չէին խնայում ապացուցելու, որ իբր Եռյակում լուրջ ներքին տարաձայնություններ կան, իբր Եռյակը տրոհվում է և այլն: 

Նրանց թիրախում հիմա էլ հայտնվել էր «Ժառանագություն» կուսակցությունը, ու մի ամբողջ «գրողների» բանակ փորձում էր ապացուցել, որ իբր Ժառանգությունը շուտով լքելու է Եռյակը, չի մասնակցելու հոկտեմբերի 24-ի հանրահավաքին և այլ նման բաներ: 
Ու այդ ամենը ներկայացվում էր իբր լուրջ վերլուծությունների եզրահանգում: Ինչ ասես. մարդիկ չեղած տեղից վերլուծում էին, որ մի բան ստանային: Բայց արի ու տես, որ Ժառանգության խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հանկարծ հայտատարեց, որ Ժառանգությունը չի պատրատսվում լքել Եռյակը, մասնակցելու է հոկտմբերի 24-ի հանրահավաքին և այլն:

Հիմա պատկերացնում եմ քանի որ տանջված մեկնաբանավերլուծաբանաստատուսագիրների վիճակը, երբ ընդամենը մի փոքր հայտատարությունով նրանց օրերի աշխատանքը ջուրը լցվեց: Ու դա իսկապես ծիծաղելի է: Մարդիկ բանուգործ թողած ստեր են մտածում ու տարածում, ու մեկ էլ հանկարծ մի հայտատարությամբ ամեն ինչ հօդս ա ցնդում: Ու չգիտես էլ ծիծաղաս սրանց վրա թե խղճաս: Ու սա առաջին դեպքը չի: 

Իշխանությունը դեռ այդպես էլ չի հասկանում, որ ստեր ստեղծելու ու տարածելու փոխարեն կարելի էր գոնե մի փոքր ջանք գործադրել իրավիճակ շտկելու համար, որ ստերն ու կեղծիքը չեն կարող նվազեցնել ժողովրդկան ալիքը, քանի որ նրանք վաղուց են սովոր են նման ստերի տեխնոլոգիային, որ օր ու գիշեր աշխատող ու հազիվ ծայրը ծայրին հասցնող գյուղացին, աշխատավորը նույնսիկ ժամանակ ու ցանկություն էլ չունեն տեսնել, թե ինչ ստեր են գրվում ու տարածվում համացանցում, քանի որ նրանք առաջնորդվում են բացառապես իրենց ծանր վիճակով, ոչ թե մի քանի վերլուծաբանամեկնաբանաստատուսագիրների անարդյունք ստերով:

Արտակ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին