Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 14-ին 41 տարեկան հասակում մահացել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեն:
Ռուսական 1-ին ալիքը ռեպորտաժ է պատրաստել երգչուհու մասին, որում կարծես թե ամփոփված է նրա ողջ կյանքը:
Հիշեցնենք, որ Ժաննայի մոտ գլխուղեղի քաղցկեղ էր հայտնաբերվել 2014-ի սկզբին։ Բուժման երկարատեւ կուրսերից հետո երգչուհին վերադարձել էր Մերձբալթիկա։ 2014-ի ամռանը Ֆրիսկեի առողջական վիճակը լավացել էր՝ տեսողությունը վերականգնվել էր, ինքնուրույն քայլում էր։ Սակայն ճառագայթային թերապիա ընդունելուց հետո երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր։