Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության համակարգող ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆՆ օգոստոսի 24-ին բոլոր ցանկացողներին հրավիրում է մեկօրյա արշավի՝ դեպի ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ հարավային գագաթը:
Արշավը հիշարժան է լինելու ոչ միայն բարձունք հաղթահարելու առումով: Արշավի ընթացքում տեղի են ունենալու «ԺԱ´ՄՆ Է ՎԵՐԵԼՔԻ» խորագիրը կրող զրույց-քննարկումներ մերօրյա ազգային-ազատագրական շարժման առաջնորդ ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆԻ, ԱՍԱԼԱ-ի գաղափարական թևի նախկին պատասխանատու, Նախախորհրդարանի քարտուղարության և Արդարության ատյանի անդամ ԱԼԵՔ ԵՆԻԳՈՄՇՅԱՆԻ, ինչպես նաև բնապահպան, լուսանկարիչ, Նախախորհրդարանի անդամ ԵՂԻԱ ՆԵՐՍԵՍՅԱՆԻ հետ:
Քննարկման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը և Եղիա Ներսեսյանը կանդրադառնան բոլորիս ամենահուզող հարցերին՝ ե՞րբ և ինչպե՞ս պետք է հեռացնել Հայաստանում իշխող ազգուրաց ու հանցավոր ռեժիմին և դրանից հետո ինչպե՞ս մեր երկիրը տանել թռիչքային զարգացման ճանապարհով:
Արշավի ճանապարհածախսը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է 2500 դրամ:
Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝ ջուր, մեկ օրվա սնունդ, շարժումը չկաշկանդող սպորտային հագուստ և կոշիկ, գլխարկ, արևապաշտպան ակնոց ու քսուք, ինչպես նաև՝ տաք հագուստ և անձրևից պաշտպանող վերնազգեստ:
Արշավին մասնակցել ցանկացողները պետք է մինչև օգոստոսի 20-ը գրանցվեն՝ գրելով info@himnadir.am էլ. փոստին (խնդրում ենք նամակում նշել անուն, ազգանուն, հեռախոսահամար) կամ զանգահարելով 055 17 08 87 հեռախոսահամարով, ինչպես նաև օգոստոսի 20-22-ը վճարեն ճանապարհածախսը՝ ժամը 10:00 – 19:00 այցելելով Նախախորհրդարանի գրասենյակ (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից):
Մեկնումը՝ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ին՝ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 6:00-ին, Մերգելյան ինստիտուտի դիմացի հրապարակից:
Սիրով սպասում ենք բոլորին:
ԺԱ´ՄՆ Է ՎԵՐԵԼՔԻ