▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամկետանց վարկերը շարունակում են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի.«168 ժամ»

«ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերը 2016 թվականի ապրիլին շարունակել են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի՝ 46 մլրդ 379 մլն դրամի։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ ամսվա՝ մարտի համեմատ ժամկետանց վարկերի ծավալն աճել Է 892 մլն դրամով կամ 2%-ով, հունվարի համեմատ շուրջ 6.5 մլրդ դրամով կամ 16.2%-ով։ Ապրիլի վերջի դրությամբ՝ ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը բանկերի տրամադրած ընդհանուր վարկերի մեջ հասել Է 2.16%-ի։ Բանկերի երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը 5.19% Է։ Սա բավականին բարձր ցուցանիշ Է։ Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռն ավելի բարձր հղել Է միայն 2015 թվականի սեպտեմբերին՝ 2.18%։ Այս ցուցանիշը տնտեսության իրական վիճակի ամենատխուր, չափազանց տխուր վկայությունն Է, որը հնարավոր չէ թաքցնել պաշտոնական վիճակագրության լավատեսական տվյալներով»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին