▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է քաղաքական դաշտում թողնել մարդկանց, ում կրթական ցենզը ներում է չլինել Դոդի Գագո...

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանն անդրադարձել է  ներքաղաքական կյանքին ու նաև գնահատականներ տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործունեությանը`մասնավորապես ասել է` Ե՛ս եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված «Դոդի Գագո» կնիքը... 

Այս առիթով  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ըստ ԲլոգՆյուզ-ի,  մասնավորապես, ասել է. «Երկար ժամանակ մենք արհեստականորեն փորձում էինք դրսևորել հանդուրժողականություն։ Սակայն հանդուրժողականություն կարելի է դրսևորել մինչև մի ժամանակ, երբ դիմացինն անցնում է ռուբիկոնը՝ գիտակցելով կամ չգիտակցելով։ Երկու դեպքն էլ վատ է։ Գիտակցելովն էլ է վատ, չգիտակցելովն էլ, որովհետև խոսում է կրթական տարրական ցենզի և քաղաքականության իրական ընկալման բացակայության մասին։ Այսօր մենք հերթական անգամ լսեցինք այն ինչ բոլորը գիտեն։ Բոլորի մտքին դա էր։ Ժամանակն է Հայաստանի քաղաքան դաշտը պարզեցնել, թողնել բացառապես քաղաքական դերակատարներ, ովքեր գիտեն՝ ինչ է քաղաքականությունը, կարող են երկիր ներկայացնել, բանակ ղեկավարել, մարդկանց, ում կրթական ցենզը ներում է չլինել Դոդի Գագո, այլ լինել պրն էսինչյան»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին