▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է, որ ստեղծվի նոր կառույց՝ Սուրիկ Խաչատրյանին կից նախարարություն. «ՉԻ»

«Երեկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ թույլ չտալով, որ լրագրողներն անցանկալի հարցեր ուղղեն նրան:


«ՉԻ» - Այն, որ հենց Արմեն Երիցյանն է փրկել Սյունիքի մարզպետին՝ միանգամայն հասկանալի է: Սուրիկ Խաչատրյանը տեղով մեկ «արտակարգ իրավիճակ» է, և Արմեն Երիցյանը փաստորեն իր անմիջական պարտականություններն է կատարել:

 

Եվ ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվի նոր կառույց՝ ՍԽԿ ՏԿԱԻՆ (Սուրիկ Խաչատրյանին կից տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն): Մշտապես գտնվելով Սուրիկ Խաչատրյանի կողքին՝ այդ կառույցն ի վիճակի կլինի ցանկացած պահի լոկալիզացնել աղետը: Մանավանդ որ Սուրիկ Խաչատրյանը թերևս միակ պաշտոնյան է, ով իր կերպարով միանգամայն համատեղում է «տարածքային կառավարում» և «արտակարգ իրավիճակներ» հասկացությունները: Ճիշտ է, նոր կառույցը բյուջեի վրա թանկ կնստի, բայց ի՞նչ արած, աղետների կանխարգելումը միշտ էլ թանկ հաճույք է եղել»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`   «Չորրորդ իշխանություն» թերթում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին