▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալիայից ժամանած կինը ոչ թե թաքցրել է ջերմությունը, այլ՝ հրաժարվել են նրան թեստավորել․ բացառիկ մանրամասներ

Այս օրերին Իտալիայից ժամանած և Էջմիածնում նշանդրեքի մասնակցած կնոջը թիրախավորեցին, հնչեցին վիրավորանքի և ատելության խոսքեր։

Hraparak.am-ը գրել էր, որ իր տեղեկություններով՝ օրերս Էջմիածնում արտակարգ դեպք է տեղի ունեցելմասնավորապես՝ կորոնավիրուսը Իտալիայից Էջմիածին բերած կնոջ հարազատները հանդիպել են նրան վիրավորողների հետ եւ ծեծի ենթարկել։

/filemanager/uploads/2019/10/week-2/hivand.jpg

Ուշագրավ է, որ ՀՀ իշխանությունները, պատասխանատու կառույցները կորոնավիրուսի թեմայով, վարակվածների թիվը ավելացնելու հայտարարությունները սկսում են հատուկ շեշտելով, որ վարակվածը Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանդրեքի մասնակիցներից է, կամ՝ շրջանակից։

Irakanum.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայից ժամանած կնոջ առողջական վիճակի վերաբերյալ։ Սույն տեղեկությունը կայքին հայտնել է նրա ազգականներից մեկը, խնդրելով այս պահին իր անունը չհրապարակել։ «Իտալիայից երբ, որ ժամանել է Հայաստան նրան օդանավակայանում ջերմաչափել են, տեսել են, որ ջերմություն ունի։ Այդ կինը ասել է պետք է թեստավորում անցնեմ, որին ի պատասխան ասել են, թե մենք ամեն մեկին, որ թեստավորենք, մեզ մոտ թեստ չի մնա, ու ասել են, որ անպայման կգնանք ձեր տեղամասային պոլիկլինկա, որտեղ որ գրանցված եք։ Կինը գնացել է պոլիկլինկա ու պատրաստ է այդ թղթերը ցույց տալ, որ իրան ընդամենը մրսածության դեմ դեղեր են նշանակել, ու ճանապարհել են տուն։ Այսինքն ոչ մի կորոնավիրուսի մասին ինֆորմացիա չի եղել, եւ կինը ամսաթվերով էլ կարող է ապացուցի, որ գնացել է պոլիկլինիկա ու որ ինքը մեղք չունի»,- հայտարարել է տվյալ քաղաքացու ազգականներից մեկը։

Կինը հարազատներին եւս այս մասին հայտնել է, եւ այժմ գտնվում է բավականին ծանր վիճակում, պայմանավորված իր հասցեին տարբեր վիրավորական հայտարարություններով։ «Ես, հո իմ հարազատներին վտանգի տակ չէի դնի»,- տիկնոջ խոսքերը վերարտադրում է զրուցակիցը։ Վերջինս հայտնել է, որ պատկան մարմինները պատշաճ ուշադրություն եւ հետևողականություն չեն ցուցաբերել, եւ հիմա փորձում են մեղքը բարդել տվյալ կնոջ վրա։

Կայքի հետ զրույցում  Էջմիածին քաղաքի բնակչի ազգականը հայտնել է, որ չի բացառվում իրենք հանդես գան լրացուցիչ հայտարարությամբ, հրապարակեն նաեւ այն փաստաթղթերը, որոնք առկա են իրենց տրամադրության տակ։ Մինչ այդ կոչ են անում հասարակությանը լինել հանդուրժող։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին