«Մահվան» խմբում ևս պայքարն ավարտված է: Թիմերն այսօր անցկացրեցին իրենց վերջին հանդիպումները խմբային փուլի շրջանակներում: Իտալիայի հավաքականը կենտրոնական խաղում հյուրընկալել էր Ուրուգվայի ընտրանուն:
Ամեն ինչ վճռվեց 59-րդ րոպեին, երբ մրցավարը Կլաուդիո Մարկիզիոյի խախտման համար կարմիր քարտ ցույց տվեց ֆուտբոլիստին, ինչը փոքր-ինչ խիստ պատիժ էր իտալացու համար: Օգտագործելով թվային առավելությունը ուրուգվայցիները կարողացան հաղթանակ կորզել: 81-րդ րոպեին Գոդինի գլխով կատարած հարվածը միակն էր այս խաղում:
Այսպիսով Իտալիան ևս միանում է Իսպանիային և Անգլիային, ովքեր լքել են Բրազիլիան, իսկ Ուրուգվայը կշարունակի պայքարը փլեյ-օֆֆ փուլում:
Իտալիա-Ուրուգվայ՝ 0-1