▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունը որոշել է ռիսկի դիմել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախընտրական շտաբի ամենատարբեր ներկայացուցիչներ իրենց «ենթակաների», կազմակերպչական գծով պատասխանատուների հետ զրույցներում հավաստիացնում են, թե սահմանադրական հանրաքվեի համար ընտրակաշառք չի բաժանվելու:

Սրա պատճառը ոչ թե այն է, որ իշխանությունները «դարձի են եկել» եւ գիտակցում են՝ գումարով քվե գնելը գլոբալ առումով լուրջ խնդիրներ է առաջացնում երկրում, այլ պարզապես փորձ է արվում հանրաքվեի գործընթացին փոքր-ինչ լեգիտիմություն հաղորդել, միաժամանակ նաեւ փորձել ուժերը` հասկանալու համար, որ եթե «չոր փող» չդրվի շրջանառության մեջ, ի՞նչ արդյունք է լինելու:

Ի վերջո, Սահմանադրության նախագիծն անցկացնելը Սերժ Սարգսյանի թիմի համար կյանքի եւ մահվան նշանակություն չունի, ինչպես ՀՀ նախագահի կամ ԱԺ ընտրությունների պարագայում: Չի ընդունվի հանրաքվեն հասարակության մեծամասնության կողմից, իշխանական թիմում կամ ընդհանրապես երկրում որեւէ բան չի փոխվի: Ուստի կարելի է նաեւ փորձարկումներ անել»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին