«Վերջին շրջանում իշխանության կերակրատաշտին կցված ակտիվ տզրուկները խիստ անհանգստացած են, թե ինչու են սփյուռքահայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրվում ԲՀԿ-ին՝ լսելու իրենց մտահոգությունները: Ի դեպ, հրավիրում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր գնացել են սեփական երկրից, քանի որ որևէ հնարավորություն չեն ունեցել պահել իրենց ընտանիքը: Նրանք հիմնականում ունեցել են փոքր և միջին բիզնես և երկիրը լքել են իշխանության վարած քաղաքականության հետևանքով: Իսկ նման նախաձեռնությունները նպաստելու են արտագաղթողների թվի աճին»,-ԱԺ-ում խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից՝ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով՝ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ և կրքերը հանդարտեցնելու ոչ արդյունավետ ճանապարհ է:
Հիշեցնենք, որ որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: