▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանափոխությունից հետո առաջին հերթին կվերանայվի կարմիր գծերի հետ կապված ողջ բիզնես դաշտը

Որքան հասկանում եմ` ««Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը, որի գործունեությունը համակարգում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը» արտահայտությունը, ինչը վերցված է մայրաքաղաքի պաշտոնական կայքէջից, նշանակում է, որ տվյալ ՓԲԸ-ի սեփականատերը քաղաքապետարանն է: Ինչն իր հերթին նշանակում է, որ քաղաքապետարանը հանդես է գալիս որպես տնտեսվարող սուբյեկտ: Դա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքապետարանը կարող է որպես տնտեսվարող սուբյեկտ հանդես գալ նաև փողոցային «կարմիրգծային» բիզնեսում, հատկապես որ այնտեղ ռիսկերն ու ծախսերը համեմատաբր շատ ավելի ցածր են, քան երթևեկության բնագավառում: Սա էլ իր հերթին ինձ հիմք է տալիս չհավատալու քաղաքապետի այն խոսքին (Առավոտ), թե քաղաքապետարանը վատ տնտեսվարող է և կամ չի ցանկանում գործարար դաշտ մտնել: Եվ այս ամենը նշանակում է, որ իշխանափոխությունից անմիջապես հետո առաջին հերթին կվերանայվի կարմիր գծերի հետ կապված ողջ բիզնես դաշտը:

 

 

Վախթանգ Սիրադեղյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին