a1plus.am-ը գրում է.ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ շարունակում է հրատապ մնալ հետեւյալ հարցը՝ ո՞ւր է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը. «Ակնհայտ է, որ նա Սերժ Սարգսյանի կողմից տնային կալանքի տակ է գտնվում»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խորհրդաժողովին, ապա պարոն Զուրաբյանը նշեց, որ թռուցիկ հետեւել է ժողովի ընթացքին ու կարդացել Գագիկ Ծառուկյանի ելույթը. «Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր ջանք՝ շուտափույթ իշխանափոխության իրականացման համար: Մենք լավ համագործակցում ենք Ծառուկյանի հետ: Նրա ելույթն իսկապես առաջընթաց էր: Ուզում եմ ընդգծել, որ առաջին անգամ ԲՀԿ-ն հրապարակայնորեն հարց դրեց ՀՀ-ում արտահերթ նախագահական ընտրությունների մասին»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում