Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր սպանությունը պատվիրելու և այն իրականացնողին սպանելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի փաստաբան Արսեն Սարդարյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` բողոքարկելու իր պաշտպանյալի նկատմամբ, իր խոսքով, «առանց հիմնավորման» կիրառված կալանքի որոշումը: Այս մասին նա հայտնել է «Փաստինֆո»-ի հետ զրույցում` հավելելով, որ այս պահին դեռ խնդիր ունեն սպառել ներպետական դատական ատյանները:
«Գիտեք` մեր երկրի դատական համակարգը ինչպես է աշխատում. Առաջին ատյանի դատարանը կալանքի որոշումը կայացնում է, Վերաքննիչն ու Վճռաբեկը նույնիսկ չեն էլ նայում, ուղղակի պետք է այս ամենն ապահովվի, որ ԵԴ տանենք»,- ասաց փաստաբանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: