«Իսլամական պետության» ենթադրյալ մասնակից, Դաղստանի 20-ամյա բնակիչ Խիդիրնեբի Կազուեւը, ում մեղադրում են Ֆիլիպ Կիրկորովի համերգի ընթացքում տեռորիստական ակտի նախապատրաստության մեջ, հայտարարել է, որ երգչի սպանությունը պատվիրել է շոումեն Մաքսիմ Գալկինը։
Մեղադրյալը հարցաքննության ընթացքում պատմել է, որ 2017թ.-ի սկզբին Մոսկվայում իրեն է մոտեցել Մաքսիմ Գալկինն ու առաջարկել է Կիրկորովին սպանել 2 մլն ռուբլու դիմաց։ Ըստ Կազուևի՝ Գալկինը սպանությունը պատվիրել է Ալլա Պուգաչովայի հանդեպ խանդի պատճառով։ Մեղադրյալը համաձայնել է և 1 մլն ռուբլի կանխավճար ստացել, սակայն ավելի ուշ հրաժարվել է սպանություն կատարել՝ հաշվարկելով, որ դրանից կարող են մարդիկ տուժել։
Մաքսիմ Գալկինը հրաժարվել է մեկնաբանել։