- Իսկ տիկնո՞ջը։ Զվարճալի դեպք «Հետք»-ի նկարահանման ժամանակ։
Ոստիկանը դիմակով և երկար մազերով տղամարդուն նմանացրել է կնոջ․․․
Հատկանշական է, որ տեսանյութի վերաբերյալ հետևյալ քննարկումն է տարածվել համացանցում։
«Ես էլ լինեի ՝ կմտածեի տիկին ա , ոստիկանին ինչ ՞ մեղադրես , դիմակող ու երկար մազերով : Օպերատորը բերանը բացելու փոխարեն թող մտածի՝ ինչու՞ այդպես ասվեց ։ Ճիշտ չի ՞ տղամարդը տղամարդու տեսք ունենա , կինը ՝կնոջ », -գրել է Վռամ Անդրեասյանը։
Այս մեկնաբանությանը պատասխանել է Նարեկ Բոծինյանն ու նշել․
«Ո՞րն է տղամարդու տեսքը, ո՞րտեղ է գրված թե ինչպիսի տեսք պտի ունենա տղամարդը, ո՞վ կամ ովքե՞ր են որոշել աշխարահի բոլոր տղամարդկանց տեսքի ստանդարտները, Հիսուսը,մի շարք հոգևորականներ,Սասունցի Դավիթը և այլ նշանաոր հայորդիներ տղամարդու կերպար ունեյի՞ն,/ունե՞ն իրենց երկար ու գանգուռ մազերով․․․Ճաղատները կամ սափրագլուխները. տղամարդու կամ առ հասարակ մարդու կերպար ունե՞ն»։