▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսկ կարո՞ղ եմ Ձեզ կղզի նվիրել․․․Իմ ու Լևոնի ծանոթությունը՝ որոշ մարդկանց պատկերացմամբ»

Հայաստանի ամենասիրված և ամենապահանջված արտիստներից մեկը՝ Սիրուշոն, արդեն երկար տարիներ է՝ չի դադարում հայկական շոու բիզնեսում զբաղեցնել առաջատար դիրք։

Չնայած նրա երկրպագուների բանակի՝ մշտապես իր շուրջ քննադատություններ են հնչում իր և իր ամուսնու՝ Լևոն Քոչարյանի մասին։

Երգչուհին իր սոցիալական էջում հումորային տեսանյութ է հրապարակել, որը բնութագրել է այսպես՝ «Իմ ու Լևոնի ծանոթությունը՝ որոշ մարդկանց պատկերացմամբ»։ Նշենք, որ տեսանյութը հատված է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմից, որի  հերոսուհուն  մի տղամարդ՝ բացասական պատասխան ստանալով՝ «Կարո՞ղ եմ ձեզ հյուրասիրել»  հարցին, արձագանքում է՝ «Իսկ կարո՞ղ եմ Ձեզ կղզի նվիրել» ։

Նշենք, որ զույգը ամուսնացած է շուրջ 15 տարի և ունեն 3 երեխա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին