«Իսկ կարո՞ղ է Միրզոյանը ՌԴ-ի և ՀՀ-ի հատուկ ծառայությունների գործակալ է». Բորիս Մուրազի
Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հակառուսական ակցիաների մասնակցել է և՛ Արարատ Միրզոյանը, և՛ Արմեն Գրիգորյանը։ Բայց հետաքրքիր է, որ Արմեն Գրիգորյանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուն ռուսները դեմ են, իսկ Արարատ Միրզոյանի նշանակմանը դեմ չեն։
2018-ից հետո Արարատ Միրզոյանը նաև առաջին ԱԳ նախարարն է ում նշանակման կապակցությամբ Սերգեյ Լավրովը առանձին շնորհավորական ուղերձ է հղել և նրան անմիջապես հրավիրել Մոսկվա (պաշտոնական աղբյուրներում այլ շնորհավորանք չեմ գտել)։
Իսկ կարո՞ղ է Միրզոյանը Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ չի, այլ Ռուսաստանի և Հայաստանի հատուկ ծառայությունների գործակալ է»: