▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետի. Ռոբերտ Քոչարյանը` ընտրական պրոցեսների վերաբերյալ Եվրամիության լռության մասին

Իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետի. Ռոբերտ Քոչարյանը` ընտրական պրոցեսների վերաբերյալ Եվրամիության լռության մասին

Եթե իմ օրոք նման ընտրություններ լինեին, չեմ կասկածում, որ ԵՄ–ն այնպիսի մի աղմուկ կբարձրացներ որակումների առումով` պրոբլեմային կորակեին ընտրությունների արդյունքները։

«Ուղղակի պատկերը խայտառակ է։ Մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որտեղ երկակի ստանդարտները դարձել են նորմալ։ Մի 15, 20 տարի առաջ վիճակն ուրիշ էր, աշխարհաքաղաքական հակասությունները սև ու սպիտակի բաժանված չէին, որոշակի երանգներ ևս կային։ Հիմա սև ու սպիտակ է վերածվել և ավելի շատ դիտվում է հետևյալ անկյան տակ` այս մարդը, կոպիտ ասած, մեր մարդն է, ինչ ասում ենք, անում է, տերը մենք ենք, ծառան ինքը, ուրեմն, ինչ ուզում է, թող անի։ Սա մեծ պատասխանատվություն է նաև այդ երկրների համար, որովհետև իրենք ուղղակի աճեցնում են հերթական բռնապետի, որի փորձը ունեն տարբեր այլ երկրներում»,–ասաց ՀՀ 2–րդ նախագահը։

Դիտեք նաև՝ 

«Ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ եթե հրավիրեն՝ կգնա Բաքու։ Իրեն չեն հրավիրելու, իրեն կանչելու են»,- այս մասին այսօր հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցում հնչած հայտարարությանը։

«Այն հարաբերությունները չեն, որտեղ հրավիրում են: Հրավիրում են գործընկերներին: Իրենք կանչելու են կամ չեն կանչելու՝ հրահանգով։

Ենթադրում եմ, որ ինքը տվել է խոստումներ, և հիմա իրեն ուղղակի հարցրել են՝ ասել են՝ դու այդ խոստումներին տե՞ր ես, թե՞ տեր չես, ի վիճակի՞ ես անել, թե՞ ի վիճակի չես հանել, և ինքը վազելով գնաց հաշվետվություն տալու համար»,- հավելել է Քոչարյանը։

***

«Ամենից արտառոցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց»,- այս մասին հարցազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացին և կատարված խախտումներին։

«Եվ քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս ու փորձում հիմնավորել, թե ինչու է դա արել, և իր հիմնավորմամբ՝ պատճառը հետևյալն է՝ վերաքվեարկությունը լավ բան չի: Օրենքը ենթադրում է վերաքվեարկություն. հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, բացատրում է, թե ինչի համար չի կատարել այդ օրենքը, որովհետև համարում է, որ վերաքվեարկությունը, կոպիտ ասած, լավ բան չի, ու փորձում է հիմնավորել։ Քո գործը օրենքի կատարելն է, այլ ոչ թե օրենքի մեկնաբանությունը, և սենց յուրահատուկ մեկնաբանությամբ, օրենքի խախտումով ինքը ուղղակի կատարել է հանցանք: Հանձնաժողովի բոլոր անդամները դա կատարել են, բայց ժամանակը, որ գա, իրենք ցուցմունք են տալու իր վրա, իր ճնշումների վրա. դա խոստովանություն է հանցագործության մասին, և դատախազությունը դրանով պետք է զբաղվեր, եթե դա լիներ իսկապես դատախազություն»,- ընդգծել է Քոչարյանը։

«Ես պետք է մեկնեի 14-ին և վերադարձս ամսի 17-ին էր՝ երեք օր․ նախօրոք հայտարարել ենք իմ թռնելու մասին և հատուկ հայտարարել ենք՝ մտածելով, որ երևի այսպիսի մի սադրանք կփորձեն անել»,- հարցազրույցում նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ից իր ելքն արգելելուն։

«Հիմա սա է․ ամեն մի քաղաքացի պետք է նաև մտածի, թե ինչ աստիճանի է իր անձնական կյանքը պաշտպանված Հայաստանի Հանրապետությունում։ Սա շարունակությունն է երևի այս ընտրական գործընթացի ժամանակ համատարած գաղտնալսումների․․․ Ամեն տարի 7-8 անգամ բացակայում եմ երկրից․․․ Իրենք, որ թռնող են, փախնող, թաքնվող են, մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները»:

***

«Մարդ, ով ասում է, որ խնդիր չկա՝ ԱԱԾ-ի աշխատողն ինքն է որոշում՝ ինչ արտահոսք տալ, ինչ չտալ, այդ մարդն ամենից շատը պետք է աշխատի կառավարության պահակ, այլ ոչ թե կառավարության ղեկավար»,- այս մասին իր հարցազրույցում նշեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ճեպազրույցում հնչեցրած հայտարարությանը։

«Սա ուղղակի արտառոց դեպք է»,- հավելեց Քոչարյանը։

***

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Երևան թուդեյ» «5-րդ ալիք», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Նյուզ», «Ժողովուրդ» լրատվամիջոցներին:

Գործն ուղղակի աբսուրդային է։ Շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ իմ վրա որևէ քրեական գործ չկար։ Մեկ օր անց, պարզվեց, որ այդպիսի գործ արդեն կա»,- այս մասին հարցազրույցի մեկնարկին ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն է, որ ես, որպես նախագահ, 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը: Վերջ: Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ ինձ հետ այս ամբողջ պատմությունը չունի»:

«Ուղղակի այստեղ խնդիրը հետևյալն է. այն ժամանակվա սահմանադրությամբ՝ 1995 թվականին ընդունված սահմանադրությամբ, նախագահը վավերացնում էր կառավարության որոշումները: Դա պարտականությունն էր նախագահի և ոչ թե հաստատում: Ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետև քննիչի հետ խոսելիս ինքը փորձեց կիրառել այդ բառը՝ ասելով՝ «դուք հաստատել եք որոշումը»: Նախագահը չի հաստատում կառավարության որոշումները, նախագահը, այն ժամանակվա կարգավորումներով, սահմանադրական պահանջով վավերացնում էր:

Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ: Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է, և վավերացնում ես, որ դա հրապարակվի»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ չվավերացնելու տարբերակ Սահմանադրությունը չի նախատեսում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին