ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի գիտություն մեր արցախցի քույրերի ու եղբայրների համար: Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը չեն լքել Արցախը, որ դուք կարողանաք դուրս գալ: Իրենք նախընտրել են հանձնվել, բայց նորից արցախցի չսպանվի, չմորթվի: Նրանք գտնվել են Իվանյանում, բայց վերադարձել են Ստեփանակերտ. ադրբեջանցիների պահանջն այդպիսին է եղել` կամ իրենք, կամ հարյուրավոր արցախցիներ: Ե՛վ ռուս խաղաղապահները, և՛ Նախագահների մտերիմները հորդորել են դուրս գալ Արցախից, բայց վերջիններս իրենց պահել են հայասերի, ազգասերի, պետակամետին ու իրենց պաշտոնին` մարդու պաշտոնին, վայել, ոչ թե սրա-նրա նման ասել, թե վերջինն են դուրս գալու Արցախից, բայց առաջինն են թռել: |
«Իրենք նախընտրել են հանձնվել, բայց նորից արցախցի չսպանվի, չմորթվի»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet