▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց անպարտելի համարող երիտասարդները Հյուսիսային պողոտայից տեղափոխվեցին «Գայի պլաշադկա»

Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխել իրենց անպարտելի համարող օրինախախտ այն վարորդներին, ովքեր սովորաբար փորձում են իրենց դնելով «լավ տղու տեղ» երեկոյան ժամերին, հիմնականում Հյուսիսային փողոտայում՝ չթույլատրելի հատվածներում թրև գալ:

Երեկ, ապրիլի 26-ին, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ 777 համարանիշներով ավտոմեքենաների երիտասարդ վարորդները Հյուսիսային պողոտայում խանգարում են քաղաքացիների անդորրն ու տեղաշարժը:

Կարճ ժամանակում Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերում են նշված տրանսպորտային միջոցները, որոնք էլ տեղափոխվում են «գայի պլաշադկա»:

shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են, Երևանի Թբիլիսյան խճուղիի բնակիչ Զոհրաբ Բադոյանը, ով վարում էր VAZ 2121 մակնիշի 73 AP 777, Երևան քաղաքի Խաչատրյան 2-րդ նրբանցիք բնակիչ Գառնիկ Սիմոնյանը, ով վարում էր VAZ 21073 մակնիշի 30 DD 777 համարանիշի, և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ Լևոն Մեսանյանը, ով վարում էր VAZ 2121 մակնիշի 46 ՕT 444 համարանիշի ավտոմեքենան:

Ի դեպ, վերջինիս քեռին աշխատում է որպես բարձրաստիճան սպա ճանապարհային ոստիկանությունում:

Երեք երիտասարդ վարորդների նկատմաբ կազմվեց վարչական ակտ, ովքեր էլ գլխիկոր հեռացան ճանապարհային ոստիկանությունից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին