Դիտեք նաև՝
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։ Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ |
Թարմացված. «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Թարմացված. «Սաղ փախնում էին, ընդամենը մի քանի շոր ենք վերցրել, ուրիշ ոչինչ։ Բենզին չկար, խնդրելով ենք եկել, հասել»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է Մարտակերտից տեղահանված արցախցին։ «Ալիևը հեռուստացույցով հայտարարել է, թե անձնագիրը փոխեք, ադրբեջանցի դարձեք, ինչ ասենք՝ արեք․․․ Ո՞ր հայը դա կանի»,- նշել է նա։ |
Թարմացված. Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է սա, եթե ոչ բառի ուղիղ իմաստով էթնիկ զտում՝ հրահրված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով։ Այս աղետի հետ կապված բոլոր միջազգային «մտահոգությունները», որքան էլ անկեղծ և հուզական լինեն, ընդամենը լոլոներ են։ Եվ սա մեր կողմից պետք է ընդունվի՝ ի գիտություն։Այլևս երբեք բազմաչարչար արցախցու կյանքը չպետք է դառնա աշխարհաքաղաքական շահերի զոհ»։ |
Թարմացված. «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Գորիսում բռնի տեղահանվածները մեքենաների մեջ են քնած հենց հիմա, քաղաքը սկսել է նմանվել բռնագաղթած անձանց ճամբարի՝ բաց երկնքի տակ։ Թարմացված. Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «SOS… Փորձությունները շարունակվում են՝ հիմա էլ հումանիտար մեկ այլ աղետի վտանգ կա, այս անգամ՝ միջանցքում, որտեղ հազարավոր մեքենաներ են կուտակվել՝ տասնյակ հազարավոր մարդկանցով։ Մարդիկ օրերով ճանապարհին են, սպառվել է առանց այն էլ սուղ պարենը, ջուրն էլ սպառվում է։ Սանիտարահիգիենիկ պայմանների մասին էլ չեմ խոսում…Իսկ այնտեղ երեխաներ, այդ թվում ծծկեր երեխաներ կան ու նվազագույն դիմադրողականություն ունեցող տարեցներ։ Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում ու արդեն մահացել է առաջին տարեցը։ |