Իրանական լրատվամիջոցներն ամաչում են Մարիամ Միրզախանի պատճառով, ով օրեր առաջ արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Նոբելյան մրցանակին համազոր ՖԻԼԴՍ մեդալին: Իսկ ամաչելու պատճառն էլ այն է, որ ծագումով հայ, սակայն Իրանում ծնված Մարիամ Միրզախանը գլխաշոր չի կրում:
Այս առիթով իրանական լրատվամիջոցները ստիպված են եղել աշխարհում առաջին կին մրցանակակրի մասին լուրը հրապարակելիս կամ լուսանկարն այնպես կտրել, որպեսզի մազերը չերեւան կամ ավանդական գլխաշոր ավելացնել:
Սակայն պետք է նշենք, որ ոչ բոլորն էլ Մարիամ Միրզախանին նման ծայրահեղ վերաբերմունքի արժանացնում: Նրան թվիթերյան իր էջում շնորհավորել և լուսանկար է հրապարակել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, ընդ որում` լուսանկարում Մարիամն առանց գլխաշորի է:
Հիշենցնենք, Իրանում ծնված և ԱՄՆ-ում հաստատված մաթեմատիկոսն աշխատում է Սթենֆորդի համալսարանում։ Նա առաջին կինն է, որ արժանանում է դեռևս 1936-ին հիմնադրված այս մրցանակին: